կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 12:18
Հասարակություն

Մարզահամերգայինի շենքի դեֆորմացիա թույլ չենք տա. նախարար

Մարզահամերգայինի շենքի դեֆորմացիա թույլ չենք տա. նախարար

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատիրոջից և նրա ծրագրերց տեղյակ չէ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այդ ամենի մասին գիտի այնքան, որքան կառավարության որոշման մեջ է եղել:

«Էսքիզային պրոյեկտ, թե որտեղ ինչ են ուզում անել, չկա: Կառավարության որոշումից հետո ես չունեմ տեղեկատվություն, որ ներկայացված է կա\'մ նախարարություն, կա\'մ քաղաքապետարան»,- ասաց նա՝ հայտարարելով, որ քաղաքաշինության նախարարությունը թույլ չի տա, որպեսզի Մարզահամերգային համալիրի շենքի ճարտարապետական տեսքը խաթարվի: «Միջամտություն շենքին կամ շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել, թույլ չենք տա»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ եղան, որ Մարզահամերգային համալիրը գնել է օֆշորային ընկերությունում գրանցված անձ, նախարարն արձագանքեց, որ չի կարող պատասխանել, քանի որ քաղաքաշինության նախարարությունը օֆշորային թեմաներով չի զբաղվում: