կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 13:12
Հասարակություն

Մեկ ամսից հայտնի կդառնա` ով է Մարզահամերգայինի տերը. պատգամավոր

Մեկ ամսից հայտնի կդառնա` ով է Մարզահամերգայինի տերը. պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձավ օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե ինքը Մարզահամերգային համալիրի իրական գնորդներից մեկն է: Նա հայտարարեց, որ շրջանառվող լուրերը պարզապես ոմանց արջի ծառայություն մատուցելու համար են:

«Իրենց տերերին արջի ծառայություն են մատուցում, բայց ընդամենը մի ամսից կերևա` ով է իսկական տերը: Էտի փոքր ասեղ չի, որ խոտի դեզի տակ պահեն: Մարդկանց ինչի՞ են մոլորության մեջ գցել: Ծառայություն եք մատուցում, նենց մատուցեք, որ սենց ակնհայտ չլինի: Ծառայություն մատուցողի ակաջները շուտով կերևան»,- ասաց Այվազյանը:

Նա անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներին Վարդան Այվազյանի հրամանով արգելել են ձուկ որսալ տեղի լճում: «Ես մեկ ամիս առաջ հայտարարել եմ, որ լիճը գյուղացիներինն է: Լիճը վերցված է վարձակալությամբ, բայց ոչ իմ կողմից: Թող ինձ ցույց տան այդ գյուղի բնակիչներից մեկի դիմումը, որ իմ դեմ բողոքել է, թե ես եմ արգելել ձկնորսությունը: Եթե նման բան լինի, այդ դիմումը պատրաստ եմ բոլորի դիմաց ուտել»,- ասաց Այվազյանը: