|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Թեեւ նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդ է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլեւս չի վերադառնա աշխատանքի:
Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված, «Հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը:
Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նախ նախօրեին հաղորդումը հեռացվեց «Յութուբից», իսկ երեկ Պետրոս Ղազարյանը՝ աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: