կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 11:46
Առանց Կատեգորիա

«Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»

«Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»

«Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում:

Նրանք ցանկանում են օրենքով ամրագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչները կարող են զենք ունենալ՝ ակոսափող որսորդական հրազենի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրազեն կրելու իրավունքի ձեռքբերման հարցով պատգամավորներին դիմել են հենց սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա, բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է, այլեւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահության զգացումը:

Հավելենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշված է. «2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվում են նոր սահմաններ, եւ, այդ փաստով պայմանավորված, առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվի նոր խմբագրությամբ, որով ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռք բերումը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված, որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված եւ փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով»:

Իսկ թե ինչպիսի նոր պատուհաս կդառնան օրինական կարգով գյուղացիներին հասանելիք զենքերը, ժամանակը ցույց կտա»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: