Երևանում մերսման սրահի տնօրենը ծեծել է 22-ամյա մերսողին
Երևանում մերսման սրահի աշխատակցուհին ծեծի է ենթարկվել սրահի տնօրենի կողմից:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ մերսման սրահի տնօրենի և 22-ամյա մերսողի միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ տնօրենը բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, ոտքով հարվածել նրա որովայնին:
Աղջիկը տուժել է նաև նյութապես` կոտրել են նրա բջջային հեռախոսը: