|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օգոստոսի 27-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, դեմքի և գլխի շրջանների պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Շոպրոնի փողոցի 21-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ին, Իսահակյան փողոցում գործող համակարգչային սրահ այցելած մի քանի հաճախորդներ վիճաբանության ժամանակ ծեծել են սրահում աշխատող 21-ամյա երիտասարդին և նրա 24-ամյա գործընկերոջը: Վեճի ժամանակ հաճախորդներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել էր ակումբի աշխատակիցների ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկությունն են ստացել, որ ատրճանակի գործադրմամբ խուլիգանությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան փողոցի 20-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 30-ին՝ ժամը 17-ին, նա ներկայացել է բաժին` իր հետ բերելով ատրճանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ վեճի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: