|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ նկարչուհի Վերժին Շաբջյանին. հայտնում են Սփյուռքի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում նախարարը անվանի նկարչուհու հետ քննարկեց հայապահպանությանն ու Սփյուռքում հայ մշակույթի տարածմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Վերժին Շաբջյանը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն օժանդակություն ցուցաբերելու համար նվիրեց իր հեղինակած «Սանահինի վանքը» կտավը:
Վերժին Սաբջյանը 2011-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: