Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին: Նրա խոսքով`թավշյա հեղափոխությոնից հետո մարդիկ սպասում էին, որ կոռուպցիայի մեջ թաթախված ավելի լայն անձանց շրջանակ պետք է կանչվի պատասխանատվության, մինչդեռ մինչ օրս մի քանի անուն է շրջանառվում:
Ըստ պատգամավորի, մարդիկ տեղեկանում են, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող այս կամ այն պաշտոնյան, պետությանը վճարելով կամայական գումար, ազատվում է պատասխանատվությունից, և դա արվում է ոչ թափանցիկ ու հրապարակային:
Պատգամավորը հարցրեց, թե ինչու՞ են այդ գործերը եղել ոչ հրապարակային, ինչու՞ է հանրությունից գաղտնի պահվում Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի` պետությանը հյուրանոց նվիրաբերելու դրդապատճառները, ո՞վ կամ ինչի՞ հիման վրա է որոշել, որ նա միայն հյուրանոց նվիրաբերելով` կարող է ազատվել պատասխանատվությունից, որ Սերժ Սարգսյանի եղբայրը պետք է հատկապես 30 միլիոն դոլար նվիրաբերի պետությանը և այս օրերին հանգստանա Իսպանիայում:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ ինչ-որ մեկը վճարում է կատարել ու ազատվել պատասխանատվությունից:
«Որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի, եթե ապացուցվեց նրանց մեղքը, բացառվում է, որ կուլիսային պայմանավորվածություններ լինեն: Քրեական դատավարությունը հրապարակային պրոցես չէ, հրապարակային կարող են լինել դատաքննությունները: Որևէ պայմանավորվածություն, կուլիսային գործարք չի կարող լինել, որովհետև այդ հարցերը որոշում են դատարանները»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ երբ մեղադրյալը ընդունում է իր մեղավորությունը, վերականգնում է հասցրած վնասը, համագործակցում է նախաքննության հետ, քրեական օրենսգրքով դա կարող է համարվել մեղմացուցիչ հանգամանք: Բայց դա կապված չէ պատասխանատվությունից խուսափելու հետ:
Փաշինյանը նաև նշեց, որ այդ հյուրանոցի նվիրատվությունը պետության կողմից չի ընդունվել իրավական պատճառներով: