Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ այն հանգրվանային ծրագիր է, որի վրա հենվելով` կառավարությունը ցանկանում է հետագայում ավելի համարձակ քայլեր կատարել:
Նա նշեց, որ ծրագրում կան դրական բաներ, բայց այն կարող էր ավելի հագեցած լինել: Ըստ պատգամավորի` կառավարության ծրագիրը կազմելիս ԲՀԿ բազմաթիվ առաջարկներ, մասնավորապես` առաջարկների մոտ 90 տոկոսը ընդունվել է: Բողոքը կապված է հարկային քաղաքականության հետ, նաև այն բանի, որ ծրագրում բացակայում է ծրագրի կատարման երաշխիքների մասին դրույթը:
«Շատ կարևորում եմ` ծրագրի կատարման քաղաքական կամք կդրսևորի՞ այս կառավարությունը, թե՞ ոչ, որովհետև նախորդ կառավարության ծրագիրն էլ վատը չէր: Կհաջողի՞ նոր կառավարությանը: Եթե վարչապետը և մի շարք առանցքային նախարարներ չունենան քաղաքական որոշումների վրա գոնե հիսուն տոկոս ազդեցություն, ապա տխուր հեռանկար մոտակայում կունենանք»,- ասաց Միքայել Մելքումյանը: