Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր «Լոֆթ»-ը կազմակերպել էր հանդիպում դերասան Հրանտ Թոխատյանի հետ:
Թոխատյանը, ի թիվս այլ պատմությունների, ներկաներին պատմեց այն մասին, թե ինչու է Արմեն Ջիգարխանյանը նեղացած իրենից: Պարզվում է` տարիներ առաջ, երբ Արմեն Ջիգարխանյանին ներկայացրել էին Երևանի պատվավոր քաղաքացի կոչման, Թոխատյանը չի ստորագրել երաշխավորագրի տակ:
«Ջիգարխանյանին շատ սիրել-հարգելով էլ` ասեմ` դեմ եմ, որ նա Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի կոչվի, նա կարող է ժողովրդական արտիստ կոչվել, նրա արձանը կարող են դնել Թատերական ինստիտուտի առջև, այն տանը, ուր բնակվել է, կիսանդրին լինի, բայց ի՞նչ տրամաբանությամբ պետք է Երևանի պատվավոր քաղաքացի կոչվի: Ինչո՞ւ նա պետք է լինի իմ քաղաքի պատվավոր քաղաքացի, ավելի ճիշտ չի` էդ կոչումները տան, օրինակ, Արթուր Ութմազյանին կամ Ռուբեն Մաթևոսյանին»,- կարծիք հայտնեց դերասանը:
Ջիգարխանյանը, ըստ Թոխատյանի, ռուս դերասան է` ազգությամբ հայ: «Ի՞նչ է արել նա հայ կինոյի, թատրոնի համար: Ջիգարխանյանը, երբ ինձ տեսավ, հարցրեց. «Ա\'յ տղա, լսել եմ` սենց բա՞ն ես արել: Բա չես ամաչում, ա\'յ տղա»: Ես էլ պատասխանեցի. «Կներեք, բայց` չէ, սիրում եմ իմ քաղաքը, դրա համար էլ չեմ ամաչում»:
Ըստ Թոխատյանի` թող ոչ ոք չկարծի, թե ինքը մեծամիտ է եղել` նման քայլի դիմելով: Նրա մեկնաբանմամբ` պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի: «Թե չէ, կստացվի այն, ինչ ունենք` պետք է Արմենչիկը կոչում ստանար, բա էլ ո՞վ: Ես արել եմ այն, ինչ իմ ձեռքից է գալիս»,- ասաց դերասանը: