Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ հաճախ են ասել՝ ծախված ես. միշտ ուզել եմ հասկանալ, թե ինչումն է իմ ծախված լինելը, ու չեմ կարողացել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
Նա նշեց, որ իրեն մեղադրել են նաև, որ ժողովրդական արտիստի կոչում է ստացել: Թոխատյանի հավաստմամբ՝ կոչում ստանալուց հետո իր կյանքն ընդհանրապես չի փոխվել՝ ո´չ դեպի լավը, ո´չ էլ դեպի վատը:
«Հա, վաստակավորը տվեցին, չկարողացան բացատրել, թե ինչի համար այդ կոչումն ինձ տվեցին, ու ես էլ հետ վերադարձրի այն: Ես միակն եմ, ով վերադարձրել է իր կոչումը: Հետո, երբ ժողովրդականի կոչում տվեցին, բացատրեցին՝ ինչի համար են այն տալիս, ու ընդունեցի դա: Կոչումից իմ ո´չ կենսական վիճակը, ո´չ կարգավիճակը չի փոխվել. երեկ ժողովրդական արտիստ չէի, ներկայացմանս մարդ չէ՞ր գալիս, թե՞ ես էի ավելի վատ խաղում: Ինձ ժողովրդական արտիստի կոչումը ոչ մի առավելություն չի տալիս. ո'չ ապրուստս է ձրի, ո'չ էլ կոմունալ ծախսերս են կրճատվել, ո'չ էլ աշխատավարձս է բարձրացել, ինչպես ապրել եմ, այնպես էլ շարունակում եմ ապրել»,- ասաց Թոխատյանը՝ հավելելով, որ իր աղջնակը շատ է ուրախացել մեդալի համար, փակցնում է բլուզին՝ դպրոց գնում
Հիշեցնենք, որ Թոխատյանին վաստակավորի կոչում էր շնորհվել 2003-ին, երբ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր: Թոխատյանը հրաժարվել էր կոչումից՝ ասելով, որ այն շնորհել են իրեն Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: «Իմ հարցին՝ արդյո՞ք որևէ ուշագրավ բան չեմ արել` «Խաթաբալա», «Մեր այբբենարանը», «Մեա կուլպա», այդպես էլ պատասխան չստացա, դրա համար էլ կարիքը չեմ տեսել և չեմ տեսնում կրել այդ կոչումը»,- բացատրեց դերասանը: