կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 20:47
Աշխարհ

Մեզ պետք է ուժեղ Ռուսաստան. Օբաման ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Մեզ պետք է ուժեղ Ռուսաստան. Օբաման ելույթ է  ունեցել ՄԱԿ-ում

Մեզ թույլ Ռուսաստան պետք չէ, մեզ ուժեղ Ռուսաստան է պետք, որը շահագրգիռ կլինի մեզ հետ համատեղ աշխատել` միջազգային համակարգի ամրապնդման ուղղությամբ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  70-րդ նստաշրջանում  ամբիոնից ելույթ ունենալով` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` անդրադառնալով Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին:

Նա նշել է, որ իրենց նպատակը Մոսկվայի մեկուսացումը չէ, պարզապես Միացյալ Նահանգները չէր կարող անտարբեր անցնել ուկրաինական խնդրի կողքով, թեեւ այդ երկրում Վաշինգտոնն ընդգծված շահեր չունի:

Օբաման ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում վերադառնալ սառը պատերազմի, եւ եթե Ուկրաինայի հարցում Ռուսաստանը իրական դիվանագիտական ճանապարհով գնար, ապա լավ կլիներ, ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ռուսաստանի եւ ողջ աշխարհի համար:

«Մենք չենք կարող մի կողմի վրա կանգնել եւ անտարբեր դիտել ` ինչ է տեղի ունենում Ուկրաինայի նման երկրում, երբ երկրի տարածքային ամբողջականությունն է խաթարվում. նման բան կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում:

Օբաման անդրադարձել է նաեւ սիրիական կոնֆլիկտին` երկրի նախագահ Բաշար Ասադին անվանելով բռնապետ: «ԱՄՆ-ը պատրաստ է  ցանկացած պետության հետ համագործակցել , այդ թվում` Ռուսաստանի եւ Իրանի, որպեսզի կարգավորվի այս կոնֆլիկտը, սակայն այս ողջ արյունահեղություններից հետո նախապատերազմյան ստատուս-քվոն այլեւս վերականգնել հնարավոր չէ»,- ասել է ԱՄՆ նախագահը` շեշտելով, որ Ասադը պետքէ հեռանա:

Բարաք Օբաման անդրադարձել է նաեւ միջազգային քաղաքականությունում Վաշինգտոնի դերին, նաեւ հայտարարել, որ ամերիկացիներն աշխարհի ամենաուժեղ ազգն են:

Ի դեպ, բոլոր ելույթ ունեցողների համար սահմանված ժամանակը` 15 րոպեն, Օբաման գերազանցել է` խոսելով ուղիղ մեկ ժամ: