|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանի ադրբեջանաբնակ Չանքիլարի գյուղում լարված իրավիճակ է գրանցվել երեկ։ Ադրբեջանական Report–ի վրացական ծառայությունը հայտնում է, որ գյուղի բնակիչները գյուղի մուտքի մոտ վրացերեն և ադրբեջաներեն վահանակ են դրել՝ «Գարաբաղլը» գրությամբ։
Գյուղ են ժամանել ոստիկանները և պահանջել հեռացնել ցուցանակը՝ ապօրինի լինելու համար, գյուղացիներն էլ հրաժարվել են հանել և նշել են, որ դա գյուղի «պատմական» անունն է։ Գյուղացիներից մեկը հայտնել է, որ գյուղի անվանափոխման համար արդեն դիմել են Վրաստանի կառավարությանը։