«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից
Yerkir.am-ը տեղեկացավ, որ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով «Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնից» շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր իրենց հիվանդանոց, հետազոտվելուց հետո տուն է գնացել:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ Վաղինակն իրենց մոտ է ընդունվել կրծքավանդակի ձախ կեսի ցավերով, սակայն ռետնգեն հետազոտություն անցնելուց հետո վնասվածքներ չեն հայտնաբերվել, և նա տուն է գնացել:
«Որևէ լուրջ վնասվածք չկար, եթե լիներ, մենք այդքան շուտ նրան տուն չէինք թողնի»,- ասացին հիվանդանոցից: