Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ մեծամասնությունը, զգացմունքներին տուրք տալով, մնաց Բաղրամյան պողոտայում: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում 1in.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը: «Երեկ ես էլ էի էմոցիոնալ, պահի ազդեցության տակ արածը չի նշանակում, որ մարդը եսիմ ինչ ա արել»,- ասաց նա և հավելեց. «Չեմ կարծում, որ արտասովոր բան է տեղի ունեցել, պարզապես նախաձեռնող խումբը Բաղրամյան պողոտայում այլևս նախաձեռնող չէ»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն դավաճանի պիտակավորում տալուն, ակտիվիստը պատասխանեց՝ նորմալ: «Դա հայի խասյաթ ա անգամ կարող են լոլիկով խփել: Դա սովորական երևույթ է. ամեն մեկը յուրովի է մտածում»,- ասաց նա:
Շուշանյանի պնդմամբ` իրենք Ազատության հրապարակ էին եկել ո’չ ոստիկանության և ո\'չ էլ նախագահի խոսքի համար, պարզապես, ըստ նրա, Բաղրամյան պողոտայում այլևս անհնար էր իրենց կողմից հավաքը կառավարելը, քանի որ այնտեղ հայտնվել էին կառույցներ, որոնք հարցն այլ հարթակ էին տեղափոխում:
Ըստ նրա՝ աուդիտի անցկացումը պարզապես հետքայլ էր իշխանությունների համար: «Սա ո\'չ հաղթանակ է, ո\'չ էլ, սա մեծ ճանապարհի մի մասն էր, որը նրանք մի քայլ զիջեցին: Միգուցե կարողանանք իրավական հարթյության վրա աշխատել և արագ հասնել մեր ուզած պահանջի պատասխանին»,- ասաց նա և հավելեց, որ դեռևս չեն հստակեցրել՝ կմասնակցե՞ն աուդիտին, թե՞ ոչ:
Հարցին, թե հնարավո՞ր է վերադառնան Բաղրամյան պողոտա, պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»:
Ակտիվիստը հայտնեց, որ նախաձեռնության ներսում տարաձայնություններ չկան, պարզապես վերջին մի քանի օրերին խմորումներ էին գնում, որոշները հարցը տեղափոխում էին քաղաքական հարթակ:
Շուշանյանը հայտնեց, որ դեռևս հետագա անելիքների մասին չի կարող ոչինչ ասել, քանի որ դեռ քննարկում են: