կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-10 18:11
Հասարակություն

Արտաշատի ԲԿ տեղափոխվածների թիվն ավելացել է

Արտաշատի ԲԿ տեղափոխվածների թիվն ավելացել է

Սեպտեմբերի 10-ին` ժամը 11:55-ին, առողջապահության նախարարությունն Արտաշատի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են` տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ այն եղել է քաղցրահամ: 

Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Բոլորն էլ հոսպիտալացված են Արտաշատի ԲԿ և ստանում են համապատասխան բուժում: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի` ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները, ահազանգը ստանալուն պե,ս նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր` գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար: Աշխատանքները շարունակվում են:

Արտաշատի ԲԿ-ից Yerkir.am-ը տեղեկացավ, որ րոպեներ առաջ ևս մեկ երեխայի են հոսպիտալացրել, և նրանց ընդհանուր թիվը հասնում է 47-ի: «Հոսպիտալացվածներից կեսին արդեն դուրս են գրել, իսկ ովքեր էլ դեռ հիվանդանոցում են, նրանց ցույց է տրվում համապատասխան օգնություն: Միայն մի տղայի վիճակն էր մի քիչ վատ, բայց նա էլ է արդեն կարգավորվում»,- հայտնեցին հիվանդանոցից: