կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 13:01
Սպորտ

Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թիվն ավելացել է

Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թիվն ավելացել է

 


Մայիսի 12-ին կմեկնարկի աղջիկների  ֆուտբոլի  Հայաստանի  հերթական առաջնությունը: Այս անգամ առաջնության մասնակից թիմերը 10-ն են:

 

Առաջնության մեկնարկից առաջ yerkir.am-ի թղթակիցը զրուցեց ՀՖՖ-ի` աղջիկների ֆուտբոլի բաժնի պետ Էդուարդ Միքայելյանի հետ:

 

-Այս տարի առաջնությանը կմասնակցի 10 թիմ, որոնք հանդես կգան Ա և Բ խմբերում: Ա խմբում ուժեղագույններն են, իսկ Բ խմբում հանդես կգան նորաստեղծ թիմերը, որոնք հիմնականում ներկայացնում են մարզերը: Առաջնությունը կմեկնարկի մայիսի 12-ին և կտևի 10 օր:

 

- Մոտ մեկ ամիս առաջ ավարտվեց աղջիկների ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում էր 7 թիմ, իսկ այժմ թիմերի քանակն ավելացել է 3-ով: Ինչո՞վ է սա պայմանավորված:

 

-Մարզերից շատերն են ցանկություն հայտնել մասնակցելու այս մրցաշարին, և ահա մեզ միացան Վանաձորի, Գյումրիի և Արթիկի թիմերը, ինչը շատ ուրախալի էՎանաձորի աղջիկների թիմը գլխավորում է Վանաձորի ֆուտզալի ուժեղագույն թիմի` «Թալ-Գրիգ»-ի գլխավոր մարզիչ Ջանիբեկ Եգանյանը: Գյումրիի աղջիկների թիմի մարզիչ Սենիկ Առաքելյանը  բավական մեծ աշխատանք է կատարում մարզում  ֆուտբոլի զարգացման համար, և որոշվեց, որ այս տարի արդեն գլխավորի Գյումրիի թիմը:

 

- Ի՞նչ ապագա կունենան նորաստեղծ թիմերը:

 

-ՀՖՖ-ն անում է ամեն ինչորպեսզի թիմերն ունենան հնարավորություն լավ մարզվելու և մրցաշարին մասնակցելուՑանկացած մրցաշարում ՀՖՖ-ն թիմերին ապահովում է գնդակներով, մարզահագուստով և սպորտային այլ պարագաներով, ինչը հարկավոր է լիարժեք մարզում անցկացնելու համար: Շրջանների թիմերի տրանսպորտային միջոցների գումարները, ինչպես նաև յուրաքանչյուր ֆուտբոլիստուհու  սնունդը նույնպես ապահովում է ֆեդերացիան:

 

Մեր բոլոր թիմերը նախապատրաստվում են մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականին լավ ֆուտբոլիստուհիներ տալուն, ովքեր պետք է մասնակցեն 2015 թվականի Եվրոպայի` մինչև 16 տարեկան աղջիկների  առաջնության  խմբային փուլին: Շուտով մեկնարկելիք` Հայաստանի առաջնության բոլոր խաղերին ներկա կգտնվի նաև մինչև 16 տարեկանների հավաքականի մարզիչ Լիանա Հայրապետյանը, ով կփնտրի նոր կադրեր` հավաքական թիմը ուժեղացնելու համար: Այժմ մարզումներն անցնում են բավական մեծ ծրագրով: Լիանա Հայրապետյանն անում է ամեն ինչ` 2015 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլին լավ նախապատրաստվելու համար:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ