|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` սեպտեմբերի 8-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռու` Թուրքիայի տարածքում պայթյուն է գրանցվել, որի ձայնը լսվել է նաև գյուղում: Նշենք, որ այսօր` մոտ մեկ ժամ առաջ, պայթյունի ձայն է լսվել նաև Ջրառատ գյուղում:
Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց. «Պայթյունի տիպի ձեն ենք լսել, չգիտեմ` էդ ինչ էր: Ես դրանից որոշ ժամանակ հետո ամբողջ տարածքով ման եմ եկել, որևէ արտառոց բան չեմ նկատել: Զոհեր ու վիրավորներ չունենք»: