|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 5-ին Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային ներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ներկայացման տոմսերից գոյացած գումարը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ, շենքի հետ կապված, որևէ նոր բան չկա, սակայն իրենք աշխատում են, փորձում են անել ամեն ինչ, որ գումարը հավաքվի:
«Համազգայինը պետք է իր տանիքն ունենա, ունենա իր տունը, մենք վստահ ենք: Մենք անվերջ հարմարվում ենք, յուրաքանչյուր ներկայացում բեմադրելիս փորձությունների միջով անցնում, բայց դա, մեղմ ասած, ճիշտ չէ: Պետք է վերջ տալ այն մտածողությանը, որ Համազգային թատրոնը միայն Սոս Սարգսյանն էր: Ես նման միտք եմ արտահայտել հենց նրա` Սոսի մոտ, և նա ողջունեց իմ այս միտքը»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ թատրոնը 60 աշխատակից ունի, և թատրոնը բոլորինն է:
Նա նշեց նաև, որ թատրոնի շենք ունենալը բոլորի երազանքն ու խնդիրն է, որը վաղ, թե ուշ կյանքի է կոչվելու: