Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց անցյալ տարի Նոր Նորքում ծեծի արդյունքում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործի քննությունը:
Այսօրվա նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալներ Գևորգ Սարգսյանը, ով հայտնի է Ջունգլ մականունով, և Սարգիս Ղուկասյանը: Նրանց պաշտպան Կարեն Մկրտչյանը հայտնեց, որ իր պաշտպանյալները վատառողջ են` թունավորվել են, այդ իսկ պատճառով չեն ներկայացել:
Տուժողի իրավահաջորդն էլ, իր հերթին, հայտնեց, որ Ջունգլը վթարի է ենթարկվել: Իսկ դահլիճում ներկա` մահացած ազատամարտիկի քույրը տեղեկացրեց, որ դեպքը 20 օր առաջ է տեղի ունեցել, և Ջունգլի մեքենան ջախջախվել է:
Նշենք, որ ամբաստանյալները մի քանի դատական նիստ է` չեն ներայանում: Այս հանգամանքը հաշվի առնելով` նախագահող դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել ամբաստանյալներին:
Սարգիս Ղուկասյանին և Գևորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել Վարդան Սոսի Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Ի դեպ, Վիկտոր Հովսեփյանի մասով գործը ևս քննվում է հիշյալ դատարանում, և այսօր դատարանն առաջարկեց գործի երկու վարույթները միացնել: Առաջարկը կքննարկվի հաջորդ դատական նիստում, որը կկայանա սեպտեմբերի 2-ին: