|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«ժամանակը» գրում է. «Օրերս ազատության մեջ հայտնված ազատամարտիկ Վարդան Թումանյանին կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը՝ Ջունգլը, ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի Երկրորդ եզրակացության արդյունքում, որը, մեղմ ասած, հեռու է տրամաբանությունից: Ըստ այդ եզրակացության՝ ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում, նա ի ծնե հիվանդ է եղել այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: «Սա խայտառակություն է: Աբսուրդ: Իրավապահներն այնքան են շտապել գումարի չափն այնքան գայթակղիչ է եղել որ չեն սպասել փոխեն հոդվածը, ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեն, նոր բաց թողեն», - մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։