Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը գրել էր, որ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործով, ի թիվս այլ անձանց, հարցաքննության են հրավիրել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Սակայն, մեր տեղեկություններով, Տիգրանը չի ներկայացել բաժին: Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ ծեծված Մուշեղ և Հարություն Զաքարյանների մոր խոսքով՝ Հարությունին վնասվածքներ պատճառողը հենց Տիգրանն է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս օրերին քննիչները պատշաճ ծանուցել են Տիգրանին բաժին ներկայանալու մասին, և չնայած Տիգրան Խաչատրյանի չներկայանալուն՝ նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում չեն կայացրել:
Հիշեցնենք, որ այսօր միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման ենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:
Մեր տեղեկություններով ՝ սա վերաբերում է նաև Տիգրան Խաչատրյանին, որին նախկինում իրավապահներն էլի են առիթ ունեցել «փնտրելու» և չգտնելու. նախորդ տարի Բուդաղյանների գործով որպես վկա ներգրավված Տիգրան Խաչատրյանին Գորիսի ոստիկանությունն իբր չէր կարողացել հայտնաբերել և ներկայացնել դատարան: