կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 13:29
Քաղաքական

Դուք է՞լ եք ուզում բարգավաճ երկիր կառուցել. Շարազանովը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորին

Դուք է՞լ եք ուզում բարգավաճ երկիր կառուցել. Շարազանովը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորին

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը. նախատեսվում է ԵՏՄ անդամ երկրներից անձնական սպառման համար ավտոմեքենա ներկրելիս ազատել ԱԱՀ-ից:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարակից զեկուցող` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանը մեկ տարի շարունակ գանձել ԱԱՀ-ն, ինչո՞ւ միայն ռուսական կողմի բարձրաձայնումից հետո կառավարությունը որոշեց լուծել այդ հարցը, և ինչպե՞ս է լուծվելու անօրինական գանձման արդյունքում տուժած քաղաքացիների հարցը:

Հարակից զեկուցողը նշեց, որ, 2014 թվականից սկսած, 11 անգամ աճել է ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների թիվը, և գանձվող գումարը, որը մտել է Հայաստանի բյուջե, կազմել է 44 միլիարդ դրամ:

Հիմնականում մեքենաներ ներկրվում են ՌԴ-ից, Բելառուսից` միայն բեռնատարներ, Ղազախստանից համարյա մեքենա չի ներկրվում: Ըստ Մելքումյանի` պետությունը, բյուջեի շահը հաշվի առնելու հանգամանքով պայմանավորված, մեկ տարի շարունակ գանձել է գումարը: Զեկուցողը, ըստ էության, համաձայնեց, որ ԱԱՀ-ն ապօրինի է գանձվել, սակայն առաջարկեց, ուշադրությունը բևեռել փոփոխության վրա: «Եվ եթե ուզում ենք բարգավաճ երկիր կառուցել, պետք է առաջ նայել»,- խոսքն ավարտեց Միքայել Մելքումյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց նրա այս խոսքին. «Պարո\'ն Ուրիխանյան, Դուք է՞լ եք ուզում բարգավաճ երկիր կառուցել»: