կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-23 10:06
Քաղաքական

Կառավարությունը 19 միլիոնով մեքենայի պահեստամաս է ձեռք բերել. «Հայկական ժամանակ»

Կառավարությունը 19 միլիոնով մեքենայի պահեստամաս է ձեռք բերել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է.«ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել 18 մլն 915 հազար դրանով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է և ինչ մեքենայի համար:

Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ պահեստամաս կարելի է ձեռք բերել, երբ այդ գումարով ամբողջական շքեղ մեքենա է հնարավոր գնել: Թերևս կարելի է ասել որ նման թանկարժեք պահեստամաս ձեռք բերված կլինի վարչապետի ծառայողական մեքենայի համար: Թեման զարգացնելով՝ կարող ենք չբացառել, որ այդ պահեստամասը կարող էր լինել թանկարժեք մետաղից, օրինակ, ոսկուց կամ թանկարժեք քարից՝ ադամանդից:

Եվ որ այդ պահեստամասի գնման նպատակն այդ ծառայողական մեքենան թյունինգի ենթարկելն է. Ասենք՝ այն դռան բռնակը, որի կողմից վարչապետն է մեքենա նստում, լինի 999,9 հարգի ոսկուց, վրան էլ ադամանդե քարեր, ինչպես լինում է արաբական երկրների շեյխերի մեքենաների դեպքում: Ամեն, դեպքում նշենք, որ այս գնումը հաստատված է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։