|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ այցելելու են ՀՀ ՊՆ` պահանջելու, որպեսզի հուլիսի 28-ից անհետացած, այնուհետեւ անհայտ պայմաններում մահացած իրենց համագյուղացու՝ 20-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի գործի նախաքննության ընթացքում բացահայտվի տեղի ունեցածը, այլ ոչ թե պարտակվի:
Այս մասին երեկ մեզ հայտնեցին Նորաբացի բնակիչները:
Համբարձումյանի դին հայտնաբերվել էր հուլիսի 29-ին Կապանի զորամասին կից գտնվող անտառում: Այդ առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, մինչդեռ Տիգրանի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը եւ համոզված են, որ տեղի ունեցածն իրականում սպանություն է: