|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից բժշկական էթիկայի ու նորմերի կոպիտ խախտման պատճառով:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ օգոստոսի 11-ի դեպքից հետո, երբ նորածին երեխան մահացել էր, հարազատների պնդմամբ` բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանի մեղքով, նախարարության կողմից մասնագիտական հանձնաժողով էր կազմվել եւ այն համապատասխան ուսումնասիրություններ էր կատարել տվյալ հիվանդանոցում:
Դրանց արդյունքում կազմվել էր եզրակացություն, որը, սակայն, հրապարակել չէին կարող, քանի որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ եզրակացության հրապարակումը կարող է ազդեցություն ունենալ քննության վրա: Սակայն նշվել է, որ կան որոշակի բացթողումներ, թերացումներ:
Սակայն սեպտեմբերի 15-ին առողջապահության նախարարը նամակով առաջարկել է Վայոց ձորի մարզպետին` զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ դադարեցնել Մետաքսյա Հովհաննիսյանի գործունեությունը:
Շ. Հունանյանն ընդգծեց, որ նախարարը ոչ ոքի չի հեռացրել աշխատանքից, քանի որ նման որոշումներն ընդունում են մարզային հաստատություններում:
Այս որոշման վերաբերյալ փորձեցինք լսել նաեւ բժշկի` Մետաքսյա Հովհաննիսյանի տեսակետը, սակայն վերջինս միայն պատասխանեց. «Ես ոչինչ չունեմ ասելու»: