Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեղագործ, գրող, հասարակական և քաղաքական գործիչ, ՀՅԴ գործիչ Խոսրով Քեշիշյանին 1915 թ. թուրքերը ձերբակալել են: Պատճառը բժիշկ եղբոր՝ Միքայելի օսմանյան բանակից փախուստն ու զորավար Անդրանիկի բանակին միանալն էր: Թշնամու ձեռքով չսպանվելու համար Խոսրովը Մելիտինեի բանտում թույն է խմել: Սակայն թուրք դահիճները նրան շտապ դեղաթափ են արել և, ի պատիժ այդ հանդգնության, դաժանաբար կացնահար արել 1915 թ. հունիսի 15-ին՝ 36 տարեկանում:
Դեղագործ, գրող, հասարակական և քաղաքական գործիչ:
Ծնվել է 1879/80 թ., Խարբերդի նահանգի Մելիտինեի գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում:
Բժիշկ Միքայել Քեշիշյանի եղբայրն է:
Կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջում:
1900-1902 թթ. ուսանել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում և դեղագործի կոչում ստացել:
Վերադառնալով Մելիտինե, եղբոր՝ Միքայելի նյութական աջակցությամբ բացել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել:
Եղել է ՀՅԴ գործիչ, գրող:
1915 թ. թուրքերը իմանալով բժիշկ եղբոր՝ Միքայելի, օսմանյան բանակից փախուստի ու զորավար Անդրանիկի բանակին միանալու մասին, անմիջապես ձերբակալել են Խոսրովին: Թշնամու ձեռքով չսպանվելու համար, Խոսրովը Մելիտինեի բանտում թույն է խմել: Սակայն թուրք դահիճները նրան շտապ դեղաթափ են արել, և ի պատիժ այդ հանդգնության, դաժանաբար կացնահար արել 1915 թ. հունիսի 15-ին՝ 36 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 375–376: