|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովում անդրադառնալով երկու օր առաջ ԼՂ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքին, ասել է. «Դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախման արդյունքում: Վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի արդյունքում է տեղի ունեցել այդ մահը, որը նաև դիահերձումն է ապացուցել: Հարուցված է քրեական գործ, և միանգամից բացահայտվել են այն երեք անձինք, որոնք կատարել են հանցագործությունը»:
Պաշտպանության նախարարը խոստացել է, որ մեղավորները կպատժվեն:
Նա նշել է, որ բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահարի ժամանակ իրենք նշանակում են հրամանատարական, ծառայողական քննություններ, բացի դրանից` իրավապահ մարմիններն անմիջապես սկսում են իրենց գործողությունները:
«Չի եղել որևէ դեպք, չի եղել որևէ պատահար, որին մենք չարձագանքենք և համապատասխան որոշումներ չընդունենք` սկսած բացահայտումով և վերջացրած նաև պատժի ու տույժերի կիրառմամբ, և այդ ամենը փորձում ենք ներկայացնել հանրությանը: Չպետք է թերհավատ լինեք. պաշտպանության նախարարը և նրա ամբողջ համակարգն ամբողջությամբ բաց է լինելու ժողովրդի առջև»,- ասել է Սեյրան Օհանյանը: