Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց`իրենք ԲՀԿ-ի մոտեցումը, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, կհայտարարեն միայն արձակուրդներից հետո: «Որպեսզի ԲՀԿ-ն իր վերջնական տեսակետը հայտնի, պետք է քննարկում լինի, նոր որոշում կայացվի: Ես, որպես Միքայել Մելքումյան, մի օր կարող եմ հայտնել իմ տեսակետը, բայց ԲՀԿ-ի վերջնական որոշման համար ժամանակ ունենք դեռ: Արձակուրդը կվերջանա, նոր մեր տեսակետը կհայտնենք»,- ասաց Մելքումյանը`հավելելով.
«Արձակուրդը հարաբերական բան է, մոտ մեկ շաբաթ, մի տասն օրվա ընթաքում ամեն ինչ էլ կանենք: Մենք առանձին ունենք տարբեր հատվածների հետ կապված մեր տեսակետը, բայց որպեսզի պաշտոնական տեսակետ լինի, պիտի պաշտոնական որոշում կայացվի: Հենց այդ որոշումը կայացնենք, կհայտարարենք…Իսկ ներողություն, էդ ո՞ր մի քաղաքական ուժն է հստակ որոշում կայացրել: Մենք պետք է բոլորով քննարկենք, հետո մեր պաշտոնական տեսակետը հայտնենք: Հո ամեն մի քաղաքական ուժ առանձին-առանձին իր տեսակետը չի՞ հայտնելու: Այդտեղ տարբեր գլուխների նկատմամբ տարբեր մոտեցում կա»: Մելքումյանը նշեց նաև, որ հիմա ինքն «ուրիշ բանով» է զբաղված, արձակուրդում է և անհատական տեսակետներ չի ուզում հայտնել:
«Համ էլ ծանո՞թ չեք ԲՀԿ-ի` նախկին փուլերում հայտնած տեսակետներին: Դրանից հետո ամեն ինչ նույնն է մնացել: Բայց նշեմ նաև, որ կարող է դեռ տեքստի հետ կապված փոփոխություններ լինեն: Հլը դեռ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- եզրափակեց Մելքումյանը: