Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ «Հրապարակ»-ի հավաստի աղբյուրների՝ Սերժ Սարգսյանն իր արձակուրդն անցկացնում է Գերմանիայում՝ Բադեն-Բադեն քաղաքում, որտեղ ամեն տարի ամռանը՝ մինչ Սևան գնալը, անցնում է բժշկական զննություն. հիշենք, որ Բադեն-Բադենն աշխարհում ամենահայտնի առողջարանային և զվարճանքային քաղաքներից է: Հունիսի 20-ին Սերժ Սարգսյանն այնտեղից կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին:
Հայաստան կվերադառնա նույն օրը՝ 20-ի երեկոյան: Իսկ մինչ այդ ՀՀԿ գրասենյակը «մեռած է»՝ գրասենյակի բակում մեքենայի նմուշ անգամ չես գտնի. այնպիսի տպավորություն է, թե կուսակցությունն էվակուացրել են, շենքն էլ պետգույքի տնօրեն Արման Սահակյանը վաճառել է: Որպես օրինաչափություն՝ ՀՀԿ գրասենյակում կյանքն սկսվում է ժամը յոթից հետո, սակայն նախորդ օրը «գրասենյակը փակ» էր:
Ինչո՞ւ եք դուռը փակել՝ լրագրողը հարցնում է պահակին: «Մարդ չկա վերևում»: Նույնիսկ «արթուն պահակներ» Ռուբիկ Թադևոսյանն ու Մուշեղ Լալայա՞նը: «Ռուբիկ Թադևոսյանը հենց նոր գնաց, Մուշեղ Լալայանը վերևում շախմատ է խաղում»: