Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հին ունիվերմագի չգործող շենքում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 49-ամյա Վալենտին Հունանյանի դին՝ ձախ դաստակի կտրված վերքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, ինչի առթիվ նյութեր են նախապատրաստվում: