|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց որոշման նախագիծ` «2015թ. պետական բյուջեում վերաբաշխում, լրացում կատարելու և Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին»:
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Տավուշի մարզի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, ինչը բարդացնում է տեղափոխությունը թե´ համայնքից համայնք, թե´ համայնքների ներսում, թե´ դեպի տուրիստական գոտիներ: Միևնույն ժամանակ, ՀՀ պետական բյուջեում առաջացել են խնայողություններ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ծրագրով: Սույն որոշման նախագծով առաջարկվում է խնայված միջոցների մի մասն ուղղել ՀՀ Տավուշի մարզի` դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգմանը:
Որոշման իրականացումը ենթադրում է ՀՀ Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում, զբոսաշրջության բնագավառի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծում: