Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում եւ Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը կբարելավվի։
Խորհրդարանի քննարկմանը ներկայացված փաստաթուղթը թույլ կտա համակարգային միջոցներ կիրառել Հայաստանի եւ Բելառուսի տարածքում անօրինական ներգաղթյալներին, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերելու եւ հայրենադարձելու համար։
Այս մասին ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ համաձայնագրով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, սահմանային անցակետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման մասին դիմումի ներկայացման կարգը, ձեւը, ժամկետները եւ այլն։
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերին` Մինսկում: Համաձայնագրի նպատակն է կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանել պատասխանատվություն իր տարածքում կամ դրանով օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար` հարգելով կողմ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը:
Կառավարության ներկայացուցչի վստահեցմամբ՝ փաստաթուղթը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում: Ղազարյանը նաեւ հայտնեց, որ տվյալ համաձայնագիրը երկրորդն է ԵԱՏՄ շրջանակում։Այն արդեն ուժի մեջ է մտել։