|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ-ում «գործ կարելը» բացառված է. Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ «գործ կարելու» վերաբերյալ հարցին:
«Ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը, չկա այդպիսի բան»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ինքը՝ Դավիթ Սանասարյանը, հայտարարել էր, որ «իր դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»:
Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացին՝ գլխավոր դատախազը նշեց, որ այն բնականոն ընթացքի մեջ է, ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության արդյունքում Միհրան Պողոսյանը 40 օրով կալանավորվել է:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Միհրան Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, գլխավոր դատախազը պատասխանեց. «Չկա նման տեղեկություն»: