|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի փաստաբանը բացատրել է, թե ինչու է նա հաստատվել ԼՂՀ-ում. գործարարը մտադիր է ԼՂՀ-ում իր մերձմոսկովյան սլոբոդայի նման փոքրիկ գյուղակ կառուցել: Այդ մասին փաստաբան Արթուր Հայրապետովն ասել է Коммерсантъ FM-ի հետ զրույցում:
Հայրապետովի խոսքերով՝ տարբեր պատճառներ կարող էին նպաստել այդ քայլին, այդ թվում ՝ ինչ-որ անառողջ վիճակ՝ կապված БОРН-ի («Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության») գործով դատական գործընթացի հետ: Սակայն, ըստ նրա, ինքն ուղղակիորեն չէր կապի այդ իրադարձությունները:
Փաստաբանը նաև նշել է, որ ԼՂՀ-ում արևոտ է, գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր, այնտեղ կա այն ամենը, ինչի մասին Ստերլիգովը երազել է իր գյուղակում:
Նշենք, որ Ստերլիգովին БОРН-ի գործով, որի անդամները առնչություն ունեն մի քանի սպանությունների, պետք է կանչեին դատարան` որպես վկա: