Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պերմյակովի գործի հանձնումը հայկական կողմին ի՞նչ ժամկետներում պետք է տեղի ունենա, ինչ-որ իրավական պրոցեդուրա պե՞տք է նախորդի դրան, ինչ փուլում է ընդունման-հանձնման գործընթացը, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
«Ֆորմալ առումով, դա ընթացակարգ է, որը ժամկետային սահմանափակում, նաև կարգավորում չունի՝ ոչ միջազգային և ոչ էլ քրեադատավարական պայմանագրերի տեսանկյունից: Խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այդ պայմանավորվածությունից հետո ռուսական կողմը պետք է քրեական գործն ամբողջականացնի, նկատի ունենալով հանգամանքը, որ այդ քրեական գործով զինվորական հանցագործության վերաբե՛րյալ ևս հաղորդում կա, երկու գործերն իրարից առանձնացնելու, նյութերը դասդասելու խնդիր կա: Բոլոր դեպքերում, մենք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք՝ հնարավորինս սեղմ ժամկետում. Ձեր ձևակերպմամբ, «ընդունման-հանձնման» գործընթացն իրականացնել»:
Ւսկ ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի հետ առանձնահատուկ ջերմացել են: «ՌԴ գլխավոր դատախազի հետ մենք ունենք շատ կառուցողական-աշխատանքային հարաբերություններ, չմոռանանք, որ բացի նրանից, որ ՌԴ գլխավոր դատախազը պրոֆեսիոնալ է ոչ միայն որպես իրավաբան, այլև հեղինակավոր է որպես դատախազ, և իր հետ համագործակցությունն ինձ համար նաև խիստ ուսանելի է: Եվ այո, ինչու ոչ, մենք լավ հարաբերություններ ունեցող գործընկերներ ենք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։