Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը ներառել է որոշում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին գույք հանձնելու և «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
Նախատեսվում է թույլատրել «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ին, Երևանի Կարապետ Ուլնեցի 68 հասցեում գտնվող՝ բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.11 հեկտար հողատարածքը և սեփականության իրավունքով իրեն պատկանող 1544.7 քառ. մետր (որից 1.3 քառ. մետր պարիսպ) ընդհանուր մակերեսով անշարժ գույքը ինչպես նաև նյութական և ոչ նյութական ակտիվները անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի վարումը, սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև՝ զարգացումը:
Եվ քանի որ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող տեղեկատվական համակարգերի մեծ մասն ունեն արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին ու ստանդարտներին համապատասխանեցման կարիք, ինչն էլ պահանջում է որակյալ աշխատուժի առկայություն, և մրցունակ վարձատրություն, ուստի առաջարկվում է խնդրի լուծման երկու տարբերակ. կամ կտրուկ ավելացնել ՀՀ պետական բյուջեից իրականացվող ֆինանսավորումը, կամ ձեռք բերել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ:
Նախագծով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի գործառույթները վերապահվում են ՀՀ կառավարության կողմից հիմնադրված՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին,սեփականության իրավունքով «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքն անհատույց օտարվում է պետությանը և անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ հանձնվում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին:
Նախագծի ընդունումը կապահովի սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի վարման, սպասարկման ու շահագործման աշխատանքների շարունակականությունը: