|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Խորեոգրաֆիայի պետական թատրոնը հուլիսի 5-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթի առաջնախաղը: Խորեոգրաֆիայի թատրոնն իր մանուկ և պատանի հանդիսատեսի դատին կհանձնի երաժշտական, գունեղ ներկայացում:
Իվան Կռիլովի համանուն առակի հիման վրա ստեղծված մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացումը սպասված ու պահանջված է թատերասեր հանդիսատեսի կողմից:
Ներկայացման ռեժիսոր-բեմադրիչն է Վիգեն Ստեփանյանը, երաժշտության հեղինակը` Վահե Հայրապետյանը, պարերի բեմադրիչը` Սարգիս Հակոբյանը, հագուստի ձևավորումը՝ Կարինե Աթանյանի: