|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, այսօր լրագրողների հետ խոսելով սահմանային լարվածության մասին, նշեց, որ այդ թեմայով ընդդիմադիր դաշտը չունի տեղեկատվություն, և որ այդ տեղեկատվությանը տիրապետում է իշխանությունը, ուստի հենց իշխանությունը կարող է հստակ պատասխանել սահմանային լարվածության վերաբերյալ հարցերին:
Ըստ նրա` իշխանությունը զգուշավոր քաղաքականություն է վարում` այդ թեմայի հետ կապված, ինչը ճիշտ մոտեցում է, որովհետև չի կարելի կոնֆլիկտը հասցնել մեծ բախման: Բայց, մյուս կողմից, Սոս Գիմիշյանի մտահոգությունն այն է, որ այդ զգուշավորությունից օգտվում է Ադրբեջանը, որի գործողությունները դառնում են ավելի լկտի:
«Զգուշավոր քաղաքականությունը ճիշտ է, բայց Ադրբեջանն ինքնագլուխ չի անում իր գործողությունները, այլ երկրներ նույնպես կարող են խառնված լինել այդ բախումները հրահրելու մեջ: Եթե շատ զգուշավոր ես լինում, այնտեղ լկտիանում են: Պետք է գտնել ճիշտ բալանսը: Հուսով եմ ու համոզմունք ունեմ, որ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի»,- ասաց Սոս Գիմիշյանը: