Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում դաշինքը հանդիպում կունենա ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Անդրադառնալով մամուլում հայտնված լուրերին, թե նախագահի թեկնածուի հետ Գագիկ Ծառուկյանը չի հանդիպելու, նա հորդորեց թույլ տալ, որպեսզի իրենք որոշենք, թե ովքեր են մասնակցելու, և, ընդհանրապես, ինչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը:
«Հանդիպմանը մասնակցելու են խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Բազմաթիվ են հարցերը, որոնք հուզում են պատգամավորներից շատերին` կապված Սահմանադրությամբ ամրագրված` նախագահի թեկնածուի գործունեության ոլորտների և շրջանակների հետ: Պատգամավորներից որևէ մեկը կաշկանդված չէ իրեն հուզող բազմաթիվ հարցեր նախագահի թեկնածուին ուղղելու և պատասխաններ ստանալու հարցում»,- ասաց Տոնոյանը:
Հարցին` քննարկումներ դաշինքում եղե՞լ են` կապված վարչապետի կամ նախագահի անունների հետ, նա պատասխանեց. «Մենք աշխատանքային քննարկումներ ենք ունեցել պարոն Ծառուկյանի գլխավորությամբ օրեր առաջ, և բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել մեր աշխատանքային օրակարգի հետ կապված: Ի թիվս այլ հարցերի, այո, քննարկվել է նաև Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածության հարցը: Պատգամավորները հանդես են եկել իրենց դիրքորոշումներով, սակայն «Ծառուկյան» խմբակցության ավելի առարկայական և վերջնական դիրքորոշումը կներկայացնենք նախագահի թեկնածուի հետ հանդիպումից հետո»:
Հարցին էլ` դրական տրամադրվածություն ունե՞ն իրենց խմբակցությունում Արմեն Սարգսյանի անձի հանդեպ, Տոնոյանը պատասխանեց. «Շատ տարբեր են եղել գնահատականները, սակայն դրանց բովանդակային մասին կանդրադառնամ այն ժամանակ, երբ արդեն իսկ նախագահի թեկնածուի հետ հանդիպումը կայացած կլինի»: