Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախանշված էին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստեր: Նիստերից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգում եղել է մեկ հարց` կառավարության ծրագիրը: Նա հայտնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը:
«Ունենք ժամանակ, որ քննարկենք վերջնական տարբերակը: Նախնական տարբերակում բնականաբար կան առաջնահերթություններ. մի բան հստակ է` կյանքի բոոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների: Լուրջ տեղ է հատկացվում ներքին եւ արտաքին անվտանգությանը: Կառավարության ծրագրային դրույթները վերցված են նախագահի ելույթներից ու ծրագրերից: Կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես նախանշված է կառավարության ծրագրում: Առաջարկվում է իրականացնել նաեւ օրենսդրական բարեփոխումներ, եւ դրա անհրաժեշտությունը կա` կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար»,- ասաց Շարմազանովը:
Ի դեպ, Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ եւ' ԳՄ, եւ' խորհրդի նիստին ներկա են եղել եւ' Հովիկ Աբրահամյանը, եւ' Գագիկ Բեգլարյանը: «Նրանք արդյունավետ աշխատում են եւ աշխատելու են մեր թիմի կազմում»,- վստահեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակը: