կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 18:18
Քաղաքական

Որոշ պրիդուռոկներ ասում են, թե կարող են ամեն տեղ միանգամից աշխատել. Նաիրա Զոհրաբյան

Որոշ պրիդուռոկներ ասում են, թե կարող են ամեն տեղ միանգամից աշխատել. Նաիրա Զոհրաբյան

Ըստ Մխիթար Հայրապետյանի` իր ֆիզիկական զբաղվածությունն էլ ավելի է մեծացել, երբ դարձել է ՔՊ վարչության անդամ: «Եթե դրան գումարում ենք Ազգային ժողովում ամենաերկար անվանումն ունեցող մշտական հանձնաժողովում իմ աշխատանքը և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ ներգրավվածությունը, ապա ես ստիպված  ընտրություն կատարելու որոշում կայացրեցի», - ուղիղ եթերից հետո լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս կրկնեց նա` պարզաբանելով «Եվրանեսթ» ԽՎ-ում պատվիրակության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու մասին որոշումը։

Փաստորեն, Հայրապետյանը ստիպված է եղել ընտրություն կատարել՝ հրաժարվել կա՛մ հանձնաժողովի աշխատանքներից, կամ՝ «Եվրանեսթ»-ից։  Նա ընտրել է երկրորդը։

Այս կապակցությամբ Yerkir.am-ը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ «Անկեղծ ասած` «Իմ քայլի» մի քանի եզակի պատգամավորներ կան, որոնց հանդեպ հարգանք ունեմ։ Նրանցից մեկն էլ Մխիթար Հայրապետյանն է։ Լավ է, որ մարդը, գնահատելով իր լարվածությունը, որ չի կարողանալու եվրոպական հարթակում ներդնել, գնացել է այդ քայլին։ Դա խոսում է մարդու պրոֆեսիոնալիզմի ու բարոյական որակների մասին, որովհետև տեսնում ենք՝ ինչպես են որոշ պրիդուռոկներ ասում, թե կարող են ամեն տեղ միանգամից աշխատել։ Ես գնահատում եմ Մխիթար Հայրապետյան քաղաքացու քայլը»,- ասաց նա:

Yerkir.am -Վերջերս իմքայլական Բաբկեն Թունյանը, որը Սեւծովյան տնտեսական համաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն է, ԱԺ ամբիոնից ասում էր, որ այդ վեհաժողովը շատ անդուր ու ոչ հաճելի վայր է։ Խոսքն այն միջազգային կազմակերպության մասին է, որի անդամ են նաեւ Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իսկ այդ կազմակերպությունում որոշումների ընդունումը կատարվում է ձայների մեծամասնությամբ։ Սա կարեւոր հարթակ է Հայաստանի դիրքը տարածաշրջանային քաղաքականության մեջ ապահովելու համար։ Արդյո՞ք կարող ենք Թունյանի` նման գնահատականը նույնպես վերագրել այն հանգամանքին, որ, ինչպեսեւ Մխիթար Հայրապետյանը, նա նույնպես ունի լուրջ պրոբլեմներ արտաքին հարթակներում երկիրը պատշաճ ներկայացնելու հարցում...

Իսկ դա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ փողոց փակելն ու ճանապարհներին քայլելը մեկ բան է, իսկ միջազգային հարթությունում պետություն ու ժողովուրդ ներկայացնելը` բոլորովին այլ։