|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր կմեկնարկի «Մանկական եվրատեսիլ-2015»–ը: «Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթին կարող եք հետևել ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում։ Մրցույթը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա 11 համարի ներքո՝ ներկայացնելով “LOVE” խորագիրը կրող երգը: Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, ով անցած տարի վերոնշյալ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը:
«Մանկական եվրատեսիլ»-ին կարող եք հետեւել նաեւ Հանրային ռադիոյով՝ 107.7 հաճախականությամբ:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 15–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա: Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: