|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ուշագրավ մի հայտարարություն արեց` պոլիտեխնիկը վերջին մեկ տարում այնքան հաջողությունների է հասել, որքան չէր հասել տասը տարիների ընթացքում:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե, մեղմ ասած, տարօրինա՞կ չէ, որ ընտրություններից առաջ և ռեկտորի անվան հետ կապված սեքս-սկանդալի գործի ի հայտ գալուց հետո միայն բուհը նման «հաջողությունների» հասավ, Թոքմաջյանը պատասխանեց, թե հռետորական հարց ենք հնչեցնում:
«Հռետորական հարց է: Սրանք թվեր են: Հասարակ բան է, որովհետև մենք կարողացել ենք այդ ամենն անել, որովհետև մարդկանց թմբիրից հանելը հունար է, որովհետև բուհի կառավարումը նույնպես հունար է: Մենք փառապանծ մեր կոլեկտիվի հետ արել ենք ամեն ինչ` բուհի վարկանիշը բարձրացնելու համար, և ավելին կանեինք, եթե քիչ խանգարեին»,- ասաց նա` հավելելով, թե այսօր մարդկանց 2-3 տոկոսն են ապրում սկզբունքով, և ինքը մեկն է այդ մարդկանցից: «Մնացածն ապրում են հաշվարկով, բայց լավ չեն ապրում, որովհետև հաշվել չգիտեն»,- նշեց Թոքմաջյանը: