|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» քաղաքացիական դատական նիստը՝ դռնփակ։
Նիկոլ Փաշինյանն օրաթերթում, Նորայր Մարտիրոսյան անուն-ազգանունով հեղինակած հոդվածի հռետորական հարցադրումը՝ «արդյո՞ք ինքը, ինչպես պտտվում են լուրեր, դավաճանում է իր կնոջը», ընկալել է որպես տեղեկատվություն և պահանջում է հերքում ու մեկ մլն. դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Լրագրողների հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշեց, ոոր օրաթերթը, հրապարակելով հոդվածը, օգտվել է նույն իրավունքներից, որոնք իրեն վերապահել է երկրի ղեկավարը՝ Փաշինյանը։