Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ քաղաքացիների եկամուտները չեն բավարարում նորմալ նվազագույն կենսապահովման համար ու հանկարծ այս քաղաքացիներին անականկալ է մատուցվում՝ աշխատավարձից պահումների ձևով, խոսքը կուտակային պարտադիր վճարումների մասին է: «Քաղաքացիների գերակշիռ մասը այդ վճարները կատարելու հնարավորություն ու ցանկություն չունի, չունի վստահություն կառավարության նկատմամբ: Կառավարությունը իմանալով, որ քաղաքացիները դեմ են, շարունակո՞ւմ է այդ չարաբաստիկ համակարգի ներդրումը: Արդյո՞ք կառավարության ներկայացուցիչները ընտրել են ֆոնդեր»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նախ հորդորեց, որ պետք չէ օրենքը չարաբաստիկ անվանել: «Հիշեցնեմ, որ ժամանակին այն խմբակցությունը, որի ներկայացուցիչն եք դուք, կողմ է քվեարկել այս օրենքին: Կառավարության անդամները վաղուց արդեն ընտրել են իրենց կառավարիչներին, այդ թվում նաև ես»,-ասաց նախարարը:
Տիգրան Ուրիխանյանն իր հերթին ընդգծեց, որ նախարարի գործը և դերը չէ որևէ պատգամավորի խրատադաստիարակչական խրատ տալ: «Մեր խմբակցությունը ժամանակին այս օրենքի քննարկման ժամանակ ներկայացրել է իր մտահոգությունները: Այն ժամանակ որևէ մեկը չէր ակնկալում որ երկրի վիճակը կհասներ այս վիճակին: Խնդրում եմ հարգալից վերաբերվել մեր հարցերին, ոչ թե օրենքը անվանեցի չարաբաստիկ, այլ՝ համակարգը: Խնդրում եմ պատասխանեք՝ առանց վիրավորելու»,-ասաց պատգամավորը:
Նախարարն իր հերթին նշեց, որ վիրավորելու նպատակ և ցանկություն չունի, իսկ բարձրացրած հարցը, թե որքան հաճախ է Ձեր խմբակցությունը փոխում իր դիրքորոշումները, հռետորական էր: