|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին:
***
Հունիսի 6-ին` ժամը 00.39-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և 1993թ. ծնված Ա.Բ.-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` 01.33-ին:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: Ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք` ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար: