|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր էներգետկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` իր կարծիքով` էլեկտրաէներգիան տեղ ունի՞ չթանկանալու, պատասխանեց. «Կարծում եմ` ոչ: Որովհետև կան պարտավորություններ և օբյեկտիվ երևույթներ, որոնք իրենց արտացոլումը պետք է տեսնեն: Տեսեք՝ ես սուբյեկտիվ երևույթների մասին չեմ խոսում: Իսկ օբյեկտիվ գործոններից են ատոմակայանի 80 օր չաշխատելը, սակավաջուր տարի լինելը: Այդ թերմատակարարումը լրացվել է ավելի թանկ էլեկտրաէներգիայով»:
Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ այս տարին սակավաջուր չի լինելու:
Հարցրեցինք` դա նշանակո՞ւմ է, որ էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, փոխնախարարը պատասխանեց. «Բայց դեֆիցիտները, որ առաջացել են, կորուստները, որ ունեցել է ցանցը, դրանք պե՞տք է հետ վերադարձվեն ՀԷՑ-ին: Ուզում եք` ինքը սնանկանա՞»: