Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Բրիտանական Guardian պարբերականի արտաքին լրատվության լրագրող Սայմըն Թիզդոլն անդրադարձել է Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության գրանցած ցուցանիշներին:
Հոդվածագիրը, նշելով, որ այս ընտրությունները Էրդողանի համար վերածվել են հանրաքվեի, գրում է. «Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի արձագանք է տալու Էրդողանը: Թուրքիայի քաղաքական կյանքը 2003 թվականից ի վեր միանձնյա ղեկավարող Էրդողանը չի սիրում պարտվել: Ոչ մի քննադատություն չի ընդունում: 84.5 տոկոս մասնակցությամբ ընտրություններում ԱԶԿ-ից հեռացած քվեները չտեսնված ակնարկ են: ԱԶԿ քարոզարշավը Էրդողանը միայնակ է ղեկավարել: Օգտագործելով նախագահի դիրքը` 2 ամսվա ընթացքում ամեն օր հանրահավաք է իրականացրել և անընդհատ մեղադրել ընդդիմությանը ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ: Անցյալ ամիս տեղի ունեցած` Նոր Զելանդիայի ահաբեկչությունն օգտագործում էր իր քարոզարշավի համար: Սա ամենամեծ շոկն էր 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Արդյո՞ք սա Էրդողանի համար վերջի սկիզբն է: Այդ հարցին պատասխանելու համար դեռևս վաղ է: Մինչև 2023 թ. ոչ մի ազգային ընտրություն չկա: Սակայն դեռևս փակ մի տուփ կա: Տնտեսական իրավիճակը ընտրություններում որոշիչ գործոն է: Թանկացող գյուղատնտեսական ապրանքների գները և բնակարանների կարիքը թուրք «սուլթանի» համար մեծ խնդիր է: Էրդողանի դժբախտության պատճառը կարող են դառնալ սոխի գները»: