կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 12:02
Տարածաշրջան

Թուրքիայում մամուլի ազատությունն ավելի է սահմանափակվել. The Guardian

Թուրքիայում մամուլի ազատությունն ավելի է սահմանափակվել. The Guardian

Թուրքիայում մամուլի ազատությանն առանձնահատուկ անդրադարձ է արել The Guardian թերթը՝ շեշտելով, որ այն ավելի է սահմանափակվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո:

«Երկրում երեք ամսով հայտարարված արտակարգ դրությունից մինչ օրս Թուրքիայի կառավարությունը, ընդհանուր առմամբ, փակել է մամուլի 102 հիմնարկ: Դրանցից 45-ը թերթեր են, 16-ը՝ հեռուստաալիք, 3-ը՝ լրատվական գործակալություն, 23-ը՝ ռադիո, 15-ը՝ ամսագիր և 29-ը` հրատարակչություն: Ավելի քան 100 լրագրողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: 2308 լրագրող կորցրել է աշխատանքը Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքի պատճառով»,- գրված է հոդվածում:  

Թերթը մեջբերել է նաև թուրքական կառավարության համոզմունքը, թե «նախաձեռնված բոլոր քայլերն արվում են` բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով»: